National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.09.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 12-15-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 1-3-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Կարեն Բեքարյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 28-30-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արտաշես Գեղամյանը, Կարեն Բեքարյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զեյնալյանը, Արմեն Ռուստամյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 24-26-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի, միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի, կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերին Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Էդմոն Մարուքյանը (սեպտեմբերի 17-19-ը ներառյալ), Միքայել Մելքումյանը եւ Հերմինե Նաղդալյանը (սեպտեմբերի 18-20-ը ներառյալ), Նաիրա Զոհրաբյանը (սեպտեմբերի 19-21-ը ներառյալ) եւ Արմեն Ռուստամյանը (սեպտեմբերի 20-23-ը ներառյալ):




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am